Դժբախտ պատահար. տարեց տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով

Այսօր դժբախտ ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Ջրվեժ թաղամասում: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 70-ն անց Յուրիկ Սարգսյանին: Տարածքում հավաքված քաղաքացիներից մի քանիսը Իրավաբան.net-ի թղթակցին հաղորդեցին, որ տղամարդը տեղի բնակիչ էր: «Մերսեդես»-ի վարորդը փախուստի չի դիմել:

Դեպքը տեղի է ունեցել երթևեկելի հատվածում, այստեղ հետիոտնային անցում չկա, փոխարենը մի քանի մետր հեռավորության վրա այն առկա է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել