Օգոստոսի 4-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1930 թ. Լ. Հ.-ի դին: