Ոստիկանությունից հայտնում են, որ Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 3-ին, ժամը 14.50-ին, Հալիձոր թաղամասի թիվ 16 շենքի բակից բերման է ենթարկվել հուլիսի 28-ից ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի /պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը/ 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող, 1976 թ. ծնված Նաիրա Ս.-ն: