Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցի փողոցում հուլիսի 29-ին Մխիթարյան ամուսինների սպանության մեջ կասկածվող Տիգրան Մանուկյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առողջական վիճակը ծանր կայուն է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Գ. Մանուկյանը նշեց, որ դեռևս վաղ է խոսելը տեսողական խնդիրները վերականգնելու մասին. «Ուղեղային երևույթները կարգավորվեն, նոր այդ մասին կխոսենք»:
Նշում է նաև, որ տեսողական խնդիրներն առաջ են եկել հրազենային վիրավորումից հետո, երբ վնասվել են աչքերի նյարդերը:
Հիշեցնենք, որ , որ հուլիսի 29-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում սպանվել են ամուսիններ՝53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանների վրա, նրանք տեղում մահացել են: Այնուհետև Տիգրան Մանուկյանը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով իր քունքին: