Վանաձոր քաղաքի սկզբնամասում այրվում է բեռնատար ավտոմեքենան

Օգոստոսի 3-ին ժամը 20:50-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի սկզբնամասում կայանած բեռնատար ավտոմեքենայի վրա: Բեռնատարի վարորդը և անցորդները փորձել են մարել կրակը, սակայն կրակն արագ տարածվել է և կրակի տարածումը չի հաջողվել կանխել:
Ականատեսների պնդմամբ հրշեջ փրկարարները դեպքի վայր ժամանել են չափազանց ուշացումով` կանչից շուրջ 15-20 րոպե անց, ինչի պատճառով կրակը հասցրել է տարածվել և հասնել անգամ բեռնատարի կցորդին: Ականատեսները նաև պատմում են, որ դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ փրկարարներն անմիջապես չեն մարել կրակը: Ժամանելուց հետո 2-3 րոպե վերջիններս զբաղված են եղել իրենց մեքենաները կարգավորելով: Հենց այդ ընթացքում էլ այրվող բեռնատարի վրա տեղի են ունեցել երկու ուժեղ պայթյուններ (հավանաբար պայթել է բեռնատարի վառելիքը): Հավաքվածները միաձայն պնդում էին, որ հրդեհն այդքան չէր տարածվի, ամբողջ բեռնատարը և բեռը չէր այրվի, եթե հրշեջ փրկարարները ժամանեին ավելի արագ: Ամբողջ ընթացքում տարածքում չեն եղել նաև ճանապարհային ոստիկանության և շտապ օգնության մեքենաներ, և մինչև հրշեջ փրկարարների ժամանումը ճանապարհով երթևեկող ավտոմեքենաներն անարգել երթևեկում էին այրվող բեռնատարի կողքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել