Օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի Մարմարաշեն համայնքի վարչական հատվածում:
Բախվել են ՎԱԶ 2106 մակնիշի 34 PM 949 պետհամարանիշի և ԿԱՄԱԶ մակնիշի 34 DO 652 պետհամարանիշի ավտոմեքենաները: ՎԱԶ 2106-ի վարորդն ու ուղևորը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, ԿԱՄԱԶ-ի վարորդին ու ուղևորին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Վնասվել է նաև հոսանքի սյունն ու էլեկտրալարերը:
Լուսանկարները` Տիգրան Մաթևոսյանի