Ամուսինը ծեծել է կնոջը՝ իր անունը «Կիսաբաց լուսամուտներ»-ում շահարկելու համար. գործը դատարանում է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քննվում է ամուսնւո կողմից կնոջ հանդեպ բռնություն կատարելու վերաբերյալ քրեական գործ. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ ամբասանյալ, 47-ամյա Սահակը (անունը փոխված է) այս տարվա մայիսի  մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր տանը, զավակներին չդաստիարակելու և նախկինում իր անունը «Կիսաբաց լուսամուտ» հաղորդաշարում շահարկելու պատճառով՝ կենցաղային հողի վրա, վիճաբանել է կնոջ հետ:

Վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է նրա դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ՝ զույգ ակնակապիճների, ազդրերի, աջ բազկի, ձախ սրունքի շրջանների արյունազեղումների, քթոսկրերի կոտրվածքների ձևով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել