Դիակը հայտնաբերվել է ծակած-կտրած վնասվածքներով

 Հուլիսի 26-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9 շենքի բնակարաններից մեկը և բնակչուհուն` 1979 թ. ծնված Սերինե Կոնյանին, հայտնաբերել սպանված վիճակում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կոնյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նույն օրը, ժամը 09.05-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Սամվել Ս.-ն և հայտարարել, որ ժամը 08.20-ի սահմաններում, խանդի հողի վրա դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը` Սերինե Կոնյանին, և սպանել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սամվել Ս.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել