Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի հիվանդասենյակում հրազենային վնասվածքներ ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանի առողջական վիճակը բարելավվում է։ Այս մասին Իրավաբան.net-ն փոխանցեց Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։ Նա ասաց․ «Աղջկա վիճակը դեպի լավի է գնում, նրան տեղափոխվել է նեյրոխիրուրգիայի բաժանմունք»։
Պարոն Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոց են գալիս քննիչներ, նրանք հարցաքննել են տուժողին․ «Գնում են գալիս են քննիչները, կոնկրետ բան չեմ կարող ասել, բայց պրոցեսները ընթանում են»։
Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության 2015 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 պարկուճ, 1 գնդակ, հրազենային վնասվածք՝ հիվանդասենյակի բազմոցին, երկու ատրճանակ (մեկը` տղամարդու տաբատի գրպանում)։