ՀՀ նախագահն այսօր նոր հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ մամուլի քարտուղար է նշանակել Վլադիմիր Հակոբյանին:
Հրամանագրում կարդում ենք. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ` Վլադիմիր Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար»: