Իրավաբանի խորհուրդը «Նաիրիտ»-ի աշխատակիցներին

ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության համաձայն՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ նախատեսվում է կնքել երկու պայմանագիր՝ մեկը աշխատավարձերի վճարման ժամկետների և կարգի մասին, մյուսը՝ աշխատավարձի ուշացման համար տուժանքը պահանջելուց հրաժարվելու մասին:

Երկրորդ պայմանագիրը, ըստ ՀՀ օրենսդրության, անվավեր է՝ առոչինչ, քանի որ սահմանափակում է անձի գործունակությունը: Մասնավորապես՝ աշխատավարձի ուշացման համար տոկոսներ ստանալու իրավունքը սահմանված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, այդ իրավունքը սահմանափակման ենթակա չէ, և անգամ եթե անձը ստորագրի նման համաձայնություն, այն իսկզբանե իրավաբանական ուժ չունի:

«Նաիրիտ»-ի աշխատակիցներին խորհուրդ եմ տալիս չստորագրել այդ երկրորդ պայմանագիրը՝ վերոնշյալ պատճառաբանությամբ և այն հիմքով, որ աշխատավարձի վճարումն ուշացնելու համար տուժանք վճարելը բոլոր գործատուների պարտականությունն է՝ առանց որևէ տարբերակման:

Սերինե Խաչատրյան
ՀԵԻԱ անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել