Հովհաննես Մանուկյանը արձակուրդի ընթացքում հրաժարական տալու իրավունք ունե՞ր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնից ազատել է Հովհաննես Մանուկյանին: Արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որ նա ներկայումս գտնվում է արձակուրդում: Արդյոք նա իրավունք ունե՞ր, արձակուրդի մեջ գտնվելով, հրաժարական տալ:

«Այո, այդ իրավունքը նա ուներ»,- փոխանցեց փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը: Նա հավելեց. «Արձակուրդի մեջ գտնվելով անձն իրավունք ունի պաշտոնից ազատվելու հրաժարական տալ, եթե ինքն է դիմում տվել, դա արգելված չէ: Կարգելվեր եթե այլ հիմքով լիներ»:

Փաստաբան Մարատ Ատովմյանի խոսքերով՝ որևէ սահմանափակում այս պարագայում չկա. «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, որի վրա ընդհանրապես չի տարածվում քաղաքացիական ծառայության մասին օրենքը, իսկ Աշխատանքային օրենսգիրքը տարածվում է մասամբ»,- ասաց մեր զրուցակիցը: Փաստաբանի կարծիքով՝ նպատակահարմար կլիներ քաղաքական և հայեցողական պաշտոնների իրավական կարգավիճակը օրենսդրորեն հստակեցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել