Ինչո՞ւ է ոստիկանապետը Վաղինակ Շուշանյանին Աստվածաշունչ նվիրել

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն  իր ծննդյան 24-ամյակի կապակցությամբ արծաթե կազմով Աստվածաշունչ է նվեր ստացել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Վաղինական ասաց, որ նվերը ստացել է հունիսի 25-ին` էլեկտրէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի ժամանակ` Բաղրամյան պողոտայում. «Երբ ես բարիկադների վրա կանգնած էի, ոստիկանական պատից այն կողմ կանգնած ոստիկանապետը ինձ մոտեցավ, շնորհավորեց և հանձնեց Աստվածաշունչը»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանապետի հետ մտերիմ հարաբերություններ ունի, Վաղինակը պատասխանեց. «Ոչ, սա զուտ ծննդյան նվեր է, ոչ ավելին»:

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել