Ռազմական խորհրդի նիստ նվիրված 2015թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ այսօր՝ հուլիսի 11-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2015թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին ՊԲ հրամկազմը, ծառայությունների  ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ինչպես նաև զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները: Ռազմական խորհրդի նիստը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդեցին ՊԲ հրամանատարի տեղակալների, բանակի շտաբի բաժինների և ծառայությունների պետերի ելույթներն ու զեկույցները, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձավ իր ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին և խոսեց դրանց կատարելագործման համար անհրաժեշտ ապագա անելիքների մասին:

Ռազմական խորհրդի նիստն ավարտվեց Լևոն Մնացականյանի ամփոփիչ խոսքով, ով ըստ ուղղությունների մեկ անգամ ևս անդրադարձավ հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին և համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ տվեց երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել