Մերժվել է Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի ԱԱԾ-ին դիմումը և կայացվել է անհիմն որոշում

Օրերս Սյունիքի մարզպետի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանը դիմել է ԱԱԾ-ին՝ պահանջելով իր բարեկամների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառել: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Վահան Հարությունյանը նշեց. որ Գ. Աթաջանյանը հիմք ընդունելով, որ հարձակում է տեղի ունեցել որդու խանութի վրա և ենթադրելով ,որ նման դեպքերը կարող են շարունակվել, դիմել է ԱԱԾ-ին որպեսզի պաշտպանության միջոցներ կիրառեն: Փաստաբանի խոսքով դիմումի պատասխանը պետք է տրվեր 24 ժամվա ընթացքում , մինչդեռ պատասխանել են 3 օր հետո , երեկ ժամը 17:00-ի սահմաններում : Պաշտպանության  միջոցներ կիրառելու դիմումը մերժվել է: Ըստ փաստաբանի` կայացվել է անհիմն որոշում . ‹‹ Պատճառաբանել են, որ հիշյալ դեպքը կապված չէ տվյալ քրեական գործի հետ, մինչդեռ մեր դիմումով և հասցեագրված այլ փաստաթղթերով, որի մեջ ներառել էինք Զարզանդ Նիկողոսյանի հարցազրույցը մամուլում հրապարակած, Գարեն Աթաջանյանի դիրքորոշումն ու մտավախությունը , որ երկու դեպքերը միմյանց հետ կապված են , քրեական հետապնդման մարմինը գտել է ,որ դրանք բոլորովին միմյանցից տարբեր դեպքեր են : Հենց այդ պատճառով հարկ չեն համարում պաշտպանության միջոցներ կիրառել››:

ԱԱԾ-ի կայացրած որոշումը երեկ Վ. Հարութունյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն և սպասում է պատասխանի: Սակայն փաստաբանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Աթաջանյաններին քննչականից հարցաքննության կանչելու ծանուցումներ են ուղարկում տարբեր, այդ թվում վաղուց փակված գործերի շրջանակներում և այդպես փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, միայն ասաց ,որ այդ հարցում դեռևս դիրքորոշում չունի:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել