Կուտակային կենսաթոշակների մասին ՍԴ որոշումը դեռևս անհասկանալի է

Ինչպես հայտնել էինք, քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վերաբերյալ որոշումը: Այժմ հասանելի է որոշման միայն եզրափակիչ մասի տեքստը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում այս գործով սահմանադրական դատարան դիմած ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ որոշումը դեռևս անհասկանալի է և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելը դեռ վաղ է.

«Մինչև որոշման ամբողջական տեքստը չլինի, ոչինչ ասել չեմ կարող: Եզրափակիչ մասում հղումներ են արված դատարանի իրավական դիրքորոշումներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել