Քիչ առաջ Ազատության հրապարակում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը թույլ չի տա անօրինական երթ կազմեկերպել և ունեն բավականաչափ ուժ, որպեսզի կանխեն: Նա ցուցարարներին հայտնեց, որ նրանք կարող են մնալ Ազատության հրապարակում՝ տեղեկացնելով համապատասխան մարմիններին, որպեսզի ձեռք բերեն այստեղ մնալու իրավունքը: Լրագրողներին նաև հավելեց, որ այսօր ոստիկանները աշխատել են առանց մահակների և շնորհակալություն հայտնեց մեր քաղաքացիներին, որ խաղաղ, բայց այնումամենայինիվ ապօրինի հավաք էին իրականացում:
Ցուցարարներից մեկը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից շնորհակալություն հայտնեց, որ այ անգամ ցուցարարներին ծեծի չենթարկեցին: