Հուլիսի 4-ին՝ կեսգիշերն անց, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի տեղամասերից մեկի քողարկվող պատի արտաքին կողմի միջնամասի հատվածում նկատել են դեպի պատը եկող անձի, որի մոտից զննությամբ հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս 1 բաժանորդային քարտ, 1 հատ B-8 դաջվածքով և 10 հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ քաղաքացին «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներին հայտնել է, որ փաթեթը ցանկանում էր նետել հիմնարկի բնակելի գոտի: Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: