Մանրամասներ կնոջ առեղծվածային սպանությունից. նա աղետից զոհված 2 եղբայրների քույրն էր

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 4.05-ին «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի տներից մեկում մահացած կին կա: Պարզել է, որ Վահան Կարապետյանը տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է կնոջ` 1977 թ. ծնված Հայկանուշ Սորսումաթյանի կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին, ինչի հետևանքով կինը մահացել է:

Կնոջ հարազատներից մեկը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ սպանված Հայկանուշը 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին խոշոր սողանքի հետևանքով մահացած Արմեն և Մեխակ Սորսումաթյանների հարազատ քույրն է:

Հայկանուշը աշխատելիս է եղել կարի արտելում, իսկ ամուսինը տաքսի էր քշում: Երկու աղջիկ ունեն: Այն հարցին, թե ինչը կարող էր պատճառ լինել սպանության, մեր զրուցակիցն ասաց, որ տեղյակ չէ: Իսկ թե արդյո՟ք ամուսինները հաշտ են ապրել, ասաց. «Դե ինչ ասեմ… սաղ կյանքը չարությամբ լցված մարդ է եղել»:

Կան տեղեկություններ նաև, թե սպանությունից առաջ ամուսինը կնոջը ստիպել է ձեռքը դնել Աստվածաշնչին: Մեր այն հարցին, թե արդյո՟ք Վահան Կարապետյանը որևէ կրոնական կազմակերպության անդամ է եղել, մեր զրուցակիցն ասաց. «Դժվար թե»:

Նշենք նաև, որ Վահան Կարապետյանը կալանավորված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել