«Հղի կինն ի վիճակի չէր ծննդաբերության համար գումար տալ». սոցիալական խնդիրներից՝ կանանք իրավունքներ

Արարատի մարզում սեռով պայմանավորված աբորտների խնդիր չկա, բայց միաժամանակ ծնելություն է ցածր: Կանանց կոմիտեի նախագահ Սեդա Դարբինյանի խոսքերով՝ սա պայմանավորված է բնակչության սոցիալական վատ պայմաններով. «Աբորտները մեր մարզում շատ են: Տարբեր կանայք ու ընտանիքներ իրենց սոցիալական վիճակից ելնելով չեն կարողանում պահել երեխաների, դրա համար նախընտրում են գնալ այդ ճանապարհով»,-ասաց տիկին Դարբինյանը:

Նա հիշեց. «Մայրը եկել է հուզված, ասում է՝ ուզում եմ՝ երեխաս ծնվի, բայց քանի որ ի վիճակի չեմ, խնդրում եմ ինձ օգնել այս երեխային հանել: Մտել եմ բժշկին խնդրել, առանց գումարի են երեխայի ծննդաբերությունը կազմակերպել, ընտանիքն ի վիճակի չի եղել»:

Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա Արարատի մարզում ասում են՝ եթե հող ունես, ուրեմն աշխատանք նույնպես ունես: Այնպես որ կանայք այստեղ մեծամասամբ հողագործության վրա են աշխատում. «Բայց դե կանանց հողի հետ կապելն էր մի բան չի, որովհետև այս պայմաններում, այս եղանակին, որ դուք իջնեք դաշտ ու տեսնեք՝ ոնց են մշակում, կուզեք նրանց հեռու պահել»,- ասաց Ոսկետափ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Թորգոմ Պետրոսյանը:

Զրուցեցինք թվով 6 դպրոցների տնօրենների հետ Արարատ քաղաքում և հարակից համայնքներից: Նրանք նշեցին, որ աղջիկ-տղա հարաբերակցությունը նույնն է, լուրջ խնդիրներ չկան այս ոլորտում:

Բայց Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանի փոխանցեց այս տարվա շրջանավարտների աղջիկների թիվը քիչ էր՝ 11 աղջիկ, 16 տղա

Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան համար 2 հիմնական դպրոցի տնօրեն Զինա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դպրոցում սովորում է 433 աշակերտներ, տղա-աղջիկ հարաբերակցությունը համահավասար է՝ 10 աշակերտի տարբերությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել