Սահմանադրական բարեփոխումների հայցեկարգով նախատեսվումէ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդնում, ինչը սակայն ոլորտի մասնագետների կողմից ոչ միանշանակորեն է ընդունվում: Կան և դեմ, և կողմ կարծիքներ: Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ կարելի է այն գոնե պիլոտային տարբերակով սկսել, հաջողության դեպքում ընդլայնել:
«Օրինակ, Լոռու մարզում կաշխատի այդ ինստիտուտը, իսկ կան մարզեր, որտեղ չի աշխատի, որովհետև իրավագիտակցության մակարդակը տարբեր է: Կարևոր է, թե որտեղ որքանով են մարդիկ պատրաստ մասնակցելու արդարադատությանը»,- ասաց Է. Մարուքյանը:
Նա չի բացառում, որ կարելի է նախանական փուլում ծրագիրը սկսել միայն ծանր և առավել ծանր հանցագործությունների դեպքում: Երբ հասարակությունը մասնակցի արդարադատության իրականացմանը, դատարանի որոշումներն ավելի ընմբռնելի կլինեն և վստահությունն էլ դատական համակարգի հանդեպ բարձր կլինի: