Ի՞նչն է տխերցնում իրավապաշտպանին և ինչու՞ գրանցված չէ սոցցանցերում

Էլեկտրոնային լրատվամիջոցներն այսուհետև պատասխանատվություն կկրեն ոչ միայն իրենց հրապարակած նյութերի, այլև ընթերցողների կողմից կայքում թողած մեկնաբանությունների համար: Եթե մեկնաբանության հեղինակն անոնիմ է, ապա նրա կողմից թողնված վիրավորական և զրպարտչական բովանդակության համար լրատվամիջոցն է պատասխանատու: Նման դիրքորոշում է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով: Իսկ հունիսի 16-ին ՄԻԵԴ մեծ պալատը վերահաստատեց այդ  որոշումը:

Այս հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս որոշումը չի կարելի դիտարկել որպես խոսքի ազատության սահմանափակումներ.

«Խոսքի ազատության իրավունքը շատ հիմնարար իրավունք է, և լրատվամիջոցների ազատության ապահովումը երաշխիք է, որ այդ խոսքը ազատ կլինի, բայց բոլոր իրավունքների հիմքը մարդու արժանապատվությունն է: Ես լինելով իրավապաշտպան, լինելով խոսքի ազատության գործնական և տեսականորեն պաշտպան, կարծում եմ մարդու պատվիվն ու արաժանապատվությունը պետք է պաշտպանված լինի»,- ասաց Ա. Զեյնալյանը:

Նրա խոսքով, պետք է լինեն երաշխիքներ` մարդու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար. «Այն ինչ կատարվում է սոցցանցերում, ինձ տխրեցնում է: Մի տեսակ հուսահատեցնում է, թե ինչպես կարելի է այլ մարդկանց հասցեին այդպես արտահայտվել: Շատ է տխրեցնում, դրա համար ես որևէ սոցիալական ցանցում գրանցված չեմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել