Պարույր Հայրիկյանը Բաղրամյան պողոտայում է

Րոպեներ առաջ Պարույր Հայրիկյանը այցելեց Բաղրամյան պողոտա, միանալով ցուցարարներին՝ ովքեր արդեն մեկ շաբաթից ավել է ինչ պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Նրան ուղեկցում են մի խումբ մարդիկ, որոնց մի մասի ձեռքում  Եվրամիության դրոշն է, իսկ մյուսների ձեռքում՝  հայկական եռագույնը: Ցուցարարները բոյկոտեցին՝  նրան անվանեցին դավաճան, և հետագա բախումներից խուսափելու համար նրան առաջարկեցին լքել Բաղրամյանը: Ցույցի մասնակիցներից մեկը ցանկանում էր Պարույր Հայրիկյանի ձեռքից բռնի ուժով խլել դրոշը։  Ցուցարարները բղավում էին, որ նա լքի պողոտան՝  սադրանքից ու բախումերից խուսափելու համար։ Նա իր հետ բերել էր հայտարարություն որտեղ գրված է․ «Հայաստանը Եվրոպա է»։  Նա շրջում է Բաղրամյա պողտայում, չցանկանալով լքել պողոտան։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել