Դժբախտ դեպք Բաղրամյան պողոտայում. երեք ակտիվիստ վնասվել է

Այսօր Մարշալ Բաղրամյան պողոտայում դժբախտ դեպք է գրանցվել, ցուցարարները փորձել բերդ պարել, որի ընթացքում նրանցից երեքը միանգամից վայր են ընկել, մեկը` դիմային հատվածով, իսկ մյուս երկուսը` մեջքով ընկել են գետնին, վնասվել են նրանց գլուխները: Առաջին ակտիվիստի քթից արյուն է եկել, մյուս երկուսը հրաժարվել են հիվադանոց գնալ, նրանք հեռացան նստացույցի վայրից սեփական մեքենայով:

Իրավաբան.net-ի  թղթակցի հետ զրույցում շտապօգնության աշխատակիցները նշել են որ նախնական տվյալներով առաջին ակտիվիստը քթի վնասվածք է ստացել, բուժօգնության աշխատակիցները հրաժարվել են ասել, թե ուր են տանում քաղաքացուն: Այս ողջ ընթացքում ցուցարարների ու շտապօգնության աշխատակիցների մոտ էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա հայտարարեց, որ սա անօրինական ցույցի անօրինական հետևանքներն են, ցուցարարները պատասխանեցին, որ այս ամենը անօրինական որոշման հետևանք է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել