ՀՀ կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: Այսպես՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը աճել է 0.23 դրամով` դառնալով 472.45 դրամ, Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.62 դրամով, այն այժմ կազմում է 737.73 դրամ, նվազել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը 0.06 դրամով` դառնալով 8.48 դրամ: