Նոր նշանակում ոստիկանության համակարգում. ո՞վ է ՃՈ նոր պետը

Վլադիմիր Գասպարյան այսօրվա հրամանով՝ Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Ստորև ներկայացնում ենք ՃՈ նոր պետի կենսագրությունը.

Արմեն Վաչիկի Հակոբյան

Ծնվել է 1974 թ. մարտի 7-ին, Երևան քաղաքում:
1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1996 թ. հոկտեմբերից մինչև 1999 թ. հունվար ամիսը ծառայել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում՝ որպես քննիչ,
16.01.1999-01.12.2007 թթ.` աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀԿԳ քննիչի պաշտոնում,
01.12.2007-23.06.2008 թթ.` ՀՀ ՊՆ 55555 զորամասի հրամանատարի տեղակալ-Ստեփանակերտի քննչական բաժնի պետ,
23.06.2008-24.01.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ,
24.01.2011-18.10.2011 թթ.` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի ավագ սպա,
19.11.2011-07.11.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին:
ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին:
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի 2014 թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ մարտական զենքերով,
ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարների, ՀՀ գլխավոր դատախազի, ՌԴ ՆԳ նախարարի ու այլ գերատեսչությունների պարգևներով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Armen_Hakobyan001.jpg

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել