Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ

Քաղաքացի Վալերի Հ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 5-ին իր հարևանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ բաժնի պաշտոնատար անձինք բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայտնում են ՀՔԾ-ից:

Ըստ աղբյուրի՝ Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել