Անձի մոտ ձևավորված թերարժեքության բարդույթը կարող է առաջացնել կոռուպցիոն վարքագիծ: Այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է իրավաբանական հոգեբանության փորձագետ, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ` թերարժեքության զգացողությունը դրդում է անձին ձեռք բերել փոխհատուցում, նրա համար, որպեսզի քողարկի իր թերարժեքությունը: Այլ կերպ ասած՝ փոխհատուցի:
Վերջինիս համար է, որ ֆիզիկապես թույլ երեխաները հասնում են մեծ նվաճումների` փոխհատուցում են թերարժեքությունը, իսկ նման բարդույթ ունեցող անձանց համար կոռուպցիան կարող է հանդիսանալ հենց այդ փոխհատուցումը:
Ի վերջո կոռուպցիան ինքնին հենց փոխհատուցում է:
Աղբյուրը՝ Իրավաբան.net