Կասկածյալների և մեղադրյալների շահերից ելնելով` մի շարք դեպքերում օրենքը պարտադիր է համարում պաշտպանի մասնակցությունը, մասնավորապես, երբ`
1) այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով.
3) կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում.
4) կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին.
5) հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է.
6) մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է.
7) կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի.
8) քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում.
9) կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է.
10) դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում.
11) դատարանը կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառել է դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան:
Աղբյուրը` Իրավաբան.net