Շորթում կատարելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին են 31-ամյա Ա.Մ-ն,38-ամյա Վ.Ղ-ն և 23ամյա Հ.Ե-ն: «Դատալեքս» դատական տեղեկատվալամ համակարգի տրամադրած տեղեկատվության համաձայն`գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում`դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Մեղադրական եզրակացության համաձայն`Վ.Մ-ն գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է ամբաստանյալներ Ա.Մ-ի և Հ.Ե-ի կողմից նախնական համաձայնությամբ «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից 1 մլն ՀՀ դրամի շորթում:
Նշենք,որ Ա.Մ-ի համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը,իսկ մյուս երկու ամբաստյալների համար`կալանավորում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: