Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք. Վլադիմիր Գասպարյան

Բաղրամյան պողոտա այսօր վաղ առավոտյան ժամանել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա շրջեց և բանակցեց կազմակերպիչների հետ: Ոստիկանապետը նրանց հիշեցրեց, որ երեկ ակտիվիստները բարձրացել էին «Սանթեք» ընկերության աղբատար մեքենայի վրա՝ հորդորելով զերծ մնալ նման գործողություններից: Նախաձեռնության անդամները վստահեցրին, որ այլևս ակտիվիստներն այդպիսի քայլերի չեն գնա, նրանք նշեցին, որ տարածքում աղբի կուտակումներ կան: Ոստիկանապետը հաղորդեց, որ աղբատար մեքենան կգա և կհեռացնի աղբը:

Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը շրջեց տեղանքով, նա մոտեցավ հոգևորականների, զրուցեց նրանց հետ՝ խոսելով միասնականության մասին:

Լրագրողներից մեկը ոստիկանապետից հարցրեց՝ արդյոք Սերժ Սարգսյանը չի՞ պատրաստվում իրականացնել քաղաքացիների պահանջ, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ նախագահին պահանջ չեն ներկայացնում: Լրագրողի այն դիտարկմանը, թե ակտիվիստների համոզմամբ՝ իշխանությունն իրենց ծառան է, պարոն Գասպարյանն արձագանքեց. «Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք, վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»:

Տեսանյութը՝ քիչ ուշ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել