Էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ բողոքի ցույց անողների համար քիչ առաջ ջուր էին բերել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի աշխատակիցները: Իրավաբան.net-ի հետ զրույցում ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ հայտարարություն է եղել, թե ցուցարարները ջրի կարիք ունեն, և իրենք ջուր են բերել, ինչպեսև շրջելու են տարածքում, զրուցելու են հավաքվածների հետ:
Ինչ վերաբերում է հունիսի 23-ի դեպքերին, երբ ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել ցուցարարների հանդեպ և 237 հոգի բերման էին ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այդ գործքերը քննվում են և վերջնական եզրահանգումները կհրապարակվեն:
Մանրամասները` տեսանյութում: