Ի՞նչ վիճակում է գտնվում վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկը

Երեկ վրաերթի ենթարկված հեծանվորդ աղջկա վիճակը միջին ծանրության է: Այս մասին մեզ հաղորդեցին «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրից:

Վերակենդանացման բաժանմունքից նաև հայտնեցին. «Աղջիկը գիտակցության մեջ է, իրավիճակը կայունացել է»: Հիշեցնենք՝ երեկ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հեծանվորդին: Դեպքը տեղ էր ունեցել Նալբանդյան փողոցում, հեծանվորդը՝ երիտասարդ աղջիկ ծանր վնասվել էր, նրա դեմքը ամբողջությամբ արյուն էր, արյունոտված էր նաև ոտքը: Մինչ շտապօգնության ժամանելը նրան օգնություն էին ցույց տալիս տարածքում անցնող քաղաքացիները, նրանք հորդորում էին աղջկան չշարժվել, աղջիկը արձագանքում էր նրանց՝ գլխով թափահարելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել