Ցուցարարները նոր պահանջ ներկայացրեցին Նախագահին

Բաղրամյան պողոտայի սկզբում ինքնաբուխ ակցիայի կազմակերպիչները այս պահին դեռևս չեն որոշել հանդիպել ՀՀ նախագահին, սակայն պահանջում եմ, որպեսզի Նախագահը ուղիղ եթերով հանդես գա և չեղարկի էլեկտրոէներգիայի բարձրացված սակագինը:

Ակցիայի կազմակերպիչները կոչ արեցին հանրապետության բոլոր քաղաքներում և գյուղերում սկսել նստացույցեր, ինչպես այսօր սկսել են Գյումրի քաղաքում:

Այս պահին ակցիայի վայր են ժամանում պատգամավորներ, մտավորականներ, փաստաբաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ քաղաքացիների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու նպատակով, իսկ ակցիայի վայրում ներկա ոստիկաններին վերակարգի փոփոխության միջոցով փոխարինում են այլ ոստիկաններ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել