Օգտվել է 25-ամյա աղջկա խմած լինելու հանգամանքից

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 21-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արմինե Թ.-ն և հայտնել, որ հունիսի 21-ին, ժամը 03.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Անդո անունով ներկայացած անձը, օգտվելով իր խմած լինելու հանգամանքից, իրեն անհայտ պայմաններում իր պայուսակից գողացել է ոսկյա թևնոց, 100 դոլար, 25.000 դրամ և բջջային հեռախոս: 
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 23.55-ին, Երևանի Իտայիայի և Բեյրութի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել