Ջրվեժում «Մերսեդես»-ը կողաշրջվելէ է. կա տուժած

Հունիսի 22-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Նիագարա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Բագրևանդի փողոցի թիվ 21/19 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ս.Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: ՏԿ և ԱԻՆ-ից հաղորդում են, որ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են և ուղղել ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել