Այս շաբաթվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ բրիտանացի ուսանողները շարունակում են իրենց ուսումն իրավաբանական համալսարաններում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարիների համեմատ մասնագիտական առաջընթացին ներկայցվող պահանջներն առավել բարձրացել են։
Ոլորտի մասնագետները մտահոգված են աշխատաշուկայի նման բարձր պահանջների պարագայում նորավարտ իրավաբանների թվի ավելացմամբ։
Հղում կատարելով the National Law Journal-ին, Global Legal Post-ը հայտնում է, որ ամերիկացի նախկին դատախազ Քենդալ Քոֆեյը առաջարկում է, որ նորավարտ և վերջերս իրավաբանի որակավորում ստացած մասնագետները, պետք է պատրաստ լինե իրենց ծառայությունները բազմաքանակ միջին խավի ամերիկացիներն առաջարկելու, քանի որ վերջիններս իրավաբանական աջակցության հսկայական պահանջարկ ունեն, սակայն չեն կարող իրենց թույլ տալ օգտվել իրավաբանական գրասենյակների առաջարկած թանկարժեք ծառայություններից։
«Սկսնակ իրավաբանները կարող են ավել ցածր վճարներ պահանջել և հասույթն իրենց պահել,» խորհուրդ է տալիս նախկին փաստաբանը։ «1 ժամ խորհրդատվության համար 50-ից 125 դոլար վարձատրությունը սկսնակ իրավաբանների ծառայությունները հասանելի կդարձնեն միջին խավին, միևնույն ժամանակ բավականաչափ եկամուտ ապահովելով սկսնակ իրավաբաններին հետագա առաջընթացի համար»։