Վիգեն Սարգսյանը կառավարության նախագծի մասին. «Հիմնավորումն ուղղակի սպանում է»

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն այսօր ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախարարի տեղակալը նշեց, որ նախատեսվում է հաստատել ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը:

Հարցեր, ավելի ճիշտ` նախագծի դեմ առարկություններ ուներ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա նկատի ունենալով «գենդերային հավասարություն» տերմինը, շեշտեց, որ մենք վերադառնում ենք նույն խնդրին: Պարոն Սարգսյանը հիշատակեց Գենդերային հավասարության մասին օրենքը, որը հասարական շրջանակներում հակասությունների առիթ տվեց: Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Ընդ որում` հիմնավորումն ուղղակի սպանում է` «Երիտասարդության շրջանում կա սխալ և թերի մեկնաբանություն և դա պետք է ուղղել», գենդեր բառի մասին է խոսքը: Մենք դա անցանք սոցիալական ապահովության նախարարության հետ, Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին իր դիրքորոշումը հայտնել է, հարկավոր է խմբագրական փոփոխություն կատարել»,- ասաց պարոն Սարգսյանը:

Հարցն ընդունվեց` խմբագրական աշխատանքներ իրականացնելու նկատառումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել