Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հանձնված Երևան քաղաքի Ազատության պողոտա թիվ 26 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2015 թվականին հատկացվում է 126 մլն 200 հազար դրամ: Նման որոշում այսօր հաստատվեց կառավարության նիստին:
Աշխատանքների և ծառայությունների գնման գործարքների հաշվառումը և դրանց շրջանակներում կատարվող վճարումների իրականացումը ապահովում է ՀՀ քննչական կոմիտեն «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ակնկալվում է արդյունքում ձեռք բերել շահագործման արդի պահանջներին բավարարող վարչական օբյեկտների ձեռքբերում: