Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ընդունված է աշխատել համատեղությամբ:Հաճախ քաղաքացիները չիմանալով ՀՀ օրենքով սահմանված համատեղ աշխատանքի մասին իրենց իրավունքներն և պարտականությունները` բախվում են բազմաթիվ խնդիրների։ Իսկ ի՞նչ է նշանակում համատեղությամբ աշխատանք և ինչպիսի՞ իրավունքներ ունի աշխատողը համատեղությամբ կատարվող աշխատանքի ընթացքում։ Այս հարցերի պատասխանները իրենց տեղն են գտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածում, որը սահմանում է համատեղությամբ աշխատանքին վերաբերող դրույթները։ Համաձայն այդ հոդվածի, համատեղությամբ աշխատանք է համարվում հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքը:
Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:
Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:
Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:
Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից