Պրակտիկայի հնարավորություն լուսանկարիչների և օպերատորների համար

Պրակտիկայիվայր` www.iravaban.net լրատվական կայք, ք.Երևան

Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում լուսանկարիչների և օպերատորների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:

Պրակտիկան անվճար է, այն տևելու է երկու ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան օպերատորական աշխատանքում, կլուսանկարահանեն դատակա նիստեր, հարցազրույցներ ու ակցիաներ, կպատրաստեն ռեպորտաժներ և հարցումներ: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցել Իրավաբան.net կայքի հատուկ նախագծերին:

Այսպիսով` պրակտիկայի ավարտին օպերատորն երը`

1. կստանան մասնագիտական նոր գիտելիքներ,
2. կկարողանան դրանք կիրառել գործնականում,
3. կնկարահանեն դատական գործեր,
4. կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական հեռուստալրագրության ասպարեզում:

Պրակտիկայի կազմակերպման մասին`

Պրակտիկանը անվճար է, այն տևելու է երկու ամիս: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների օպերատրություն և լուսանկարչություն ֆակուլտետներում սովորող ուսանողները (2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի):

Անձնական համակարգչի առկայությունը ցանկալի է

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015 թ-ի հունիսի 22-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՊՐԱԿՏԻԿԱ»: Հեռախոս՝ 010 54 01 99, կոտակտային անձ՝ Ալեքսանդր Սարգսյան։

Պրակտիկան մեկնարկելու է հուլիս ամսին և տևելու է մինչև օգոստոսի 31-ը:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր:

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել