Դժբախտ ելքով ավտովթար. երեք հոգի մահացել է

Հունիսի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 93,5-րդ կմ-ին` Երևան ընթանալիս, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով՝ ինքնությունը չպարզված կինը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինքնությունները չպարզված ևս 2 տղամարդիկ անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել