Դանակի 20 հարված և կտրված պարանոց. հանցագործությունը բացահայտվել է

Ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է հունիսի 3-ին Աջափանյակում տեղի ունեցած դաժան սպանությունը:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեիվ ավելի վաղ հայտնել էին, որ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1972 թվականի ծնված տղամարդու սպանության դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 3-ին` ժամը 00:10-ի սահմաններում,  Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է  տեղափոխվել  ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։  Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:

Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է։ Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում պարզելու սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել