Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներն այսօր անդրադարձան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցին:
Այն առողջապահական համակարգի վրա չի ունենա էական ազդեցություն: Նշեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այդուհանդերձ, նա ասաց. «Որպես Հայաստանի Հանրապետության բնակիչ, և որպես պարկեշտ վճարող, ինձ համար ևս սա որոշակի լարվածություն է առաջացնում: Բայց, եթե խոսենք առողջապահությունից, ես կարծում եմ, որ համակարգի վրա կունենա ոչ նշանակալի անդրադարձ, մեծ մաս չեն կազմում առողջապահական համակարգում պահպանման ծախսերը»,- նշեց նախարարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով նախարարությունն իրականացնում է վերլուծություններ, վերջնական որոշումներ չկան: Որպես նախարար Արտեմ Ասատրյանը նշեց. «Ցանկացած թանկացում առաջին հերթին բնակչության համար որպես բեռ չի կարող արդյունավետ համարվել, մյուս կողմից պետք է հաշվի առնենք այն օբյեկտիվ իրողությունները որոնք կան ու նաև կառավարության կողմից իրականացվող քայլելը, որոնք պետք է ամբողջությամբ նպաստեն խնդիրների լուծմանը»:
Լրագրողների այն հարցին, թե որպես սպառող Արտեմ Ասատրյանի ընտանեկան բյուջեի վրա ինչ անդրադարձ կունենա այս թանկացումը, նախարարն ասաց. «Այնպես, ինչպես ցանկացած միջին ընտանիքի վրա»,- ասաց պարոն Ասատրյանը: