Վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի հարազատները փորձում էին թաքցնել իրողությունը

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա: Հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքները ստացել է իրենց շենքի շքամուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Վարդենիսի Երիտասարդության փողոցում երեխային վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է քննություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել