Կառավարությամբ նոր որոշմամբ 8.5 մլն դրամ արժողությամբ լուսացույցը կհատկացվի ԼՂՀ-ին

Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց 8.5 մլն ՀՀ դրամ արժողությամբ լուսացույցը ԼՂՀ-ին փոխանցելու նախագիծը:  Ըստ հաստատված նախագծի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ստեփանակերտի քաղաքապետարանից խնդրել են քաղաքի Վարդան Մամիկոնյան, Արթուր Մկրտչյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում կառուցել լուսացույցային օբյեկտ:

2014թ. նոյեմբերին «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ավարտվել է նշված լուսացույցային օբյեկտի կառուցման աշխատանքները: Կառավարության վաղվա նիստին ներկայացրած նախագծից տեղեկանում ենք, որ դրա արժեքը կազմում է շուրջ 8.5 մլն ՀՀ դրամ (նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Որոշման նախագիծ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել