Օրերս հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Դավիթ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով: Հաղորդում են ոստիկանությունից:
Բուժզննումից հետո նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վիրավորում, ստամոքսի պատի արտանկում»:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի հուշարձանի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Հ.-ին դանակով հարվածել է 1966 թ. ծնված Դավիթ Մ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին:
Դավիթ Մ.-ն ձերբակալված է: ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: