Հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեկատարողական հիմնարկի արգելապատնեշի մոտ մեքենայից հընթացս ինչ-որ իր են նետել բնակելի տեղամաս և արագ հեռացել: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Փոխանցվում է, որ պոլիէթիլենային փաթեթի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 2,5 գրամ ընդհանուր քաշով մուգ շագանակագույն և 3,2 գրամ կանաչադարչնագույն զանգվածներ:
Հաջորդ օրը՝ ժամը 01:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի արտաքին պատերից մեկի պահակետի մոտ անհայտ անձի կողմից կատարվել է արտանետում, որի հետևանքով փշալարի վրա կախված է մնացել պոլիէթիլենային փաթեթ:
Զննությամբ փաթեթից հայտնաբերվել և առգրավվել է «B 8» դաջվածքով, 0,676 գրամ ընդհանուր քաշով երկու դեղահաբ: Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության: