Հաճախ մարդ հայտնվելով տարբեր անելանելի իրավիճակներում՝ստիպված է լինում հատուցել պարտքը ունեցած գույքով։ Այս դեպքում հարց է առաջանում, որքանով է ապահովագրված ամուսինների ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բռնագրավումից։
ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն ամուսիններից մեկի պարտավորություններով բռնագանձում կարող է տարածվել միայն այդ ամուսնու գույքի նկատմամբ։ Այդ գույքն անբավարար լինելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու ամուսինների ընդհանուր սեփականության մեջ պարտապան ամուսնու հասանելիք բաժնի առանձնացումը՝ դրա նկատմամբ բռնագանձում տարածելու համար:
Ամուսինների ընդհանուր գույքի նկատմամբ բռնագանձումը տարածվում է ամուսինների ընդհանուր պարտավորություններով։ Եթե դատավճռով հաստատվել է, որ ամուսինների ընդհանուր գույքը ձեռք է բերվել կամ ավելացել է ամուսիններից մեկի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների հաշվին, ապա բռնագանձումը կարող է տարածվել համապատասխանաբար ամուսինների ընդհանուր համատեղ գույքի կամ դրա մի մասի վրա:
Իրենց երեխաների պատճառած վնասի համար ամուսինների պատասխանատվությունը որոշվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ դեպքում ամուսինների գույքի նկատմամբ բռնագանձումը կատարվում է ամուսինների ընդհանուր համատեղ գույքից կամ դրա մի մասից։
Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից