Այսօր մեկ ժամ քիչ ենք աշխատելու

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի մայիսի 28-ը համարվում է տոն և այդ կապակցությամբ Հանրապետությունում հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Օրենքի այս կետը չի տարածվում կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների վրա: Համաձայն վերոհիշյալ հոդվածի մայիսի 27-ին աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի մեկ ժամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել